Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Մարդիկ անորեքսիայով հիվանդանում են սեփական մեղքով

Մարդիկ անորեքսիայով հիվանդանում են սեփական մեղքով

Անորեքսիան լուրջ հիվանդություն է, մարդ այն ձեռք է բերում սեփական ձեռքերով: 100 տոկոս հոգեբանական խնդիր է: Ասուլիսում այս մասին ասաց էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանը: Ըստ նրա, հիմնականում աղջիկների մոտ է նկատվում այս հիվանդությունը ու հասունացման շրջանում: «Երբ կողքից ինչ-որ մեկը դիտողություն է անում, թե այս շորը վրադ լավ չի նստում, կամ գեր ես, այսինքն սկսում են ազդել հոգեբանորեն, սկսում են ինքնուրույն քաշը նվազեցնել` առանց որևէ կողմնակի օգնության: Նվազեցնում ու մինիմալի են հասցնում ուտելը: Ժամանակի ընթացքում ստամոքսը կրճատվում է ու նույնիսկ այն ժամանակ, երբ ուզում են նորմալ ուտել, չեն կարողանում»,- մանրամասենց էնդոկրինոլոգը:

Նրա խոսքով, անորեքսիայով հիվանդ լինելու փաստը բավականին ուշ է նկատվում, իսկ արդեն երբ որ նկատվում է, առաջացած են լինում մի շարք խնդիրներ, այդ թվում նաև ֆիզիկական, խանգարվում է դաշտանային ցիկլը:

«Բորմենտալ» կենտրոնի հոգեբան, գլխավոր մասնագետ Արմինե Փաշայան էլ նշեց, որ հիվանդությունը բավականին երկարատև բուժում է պահանջում` հոգեթերպևտիկ աշխատանք, բժշկական օգնություն: Նման մարդիկ, ըստ մասնագետի, անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուտեն շատ քիչ, ուտելուց հետո փսխում են առաջացնում, լուծողականներ օգտագործում:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ